|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Իսրայելի մարտական ավիացիան Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բազմահարկ բնակելի շենքի է հարվածել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին պատմել են ականատեսները։
«Իսրայելական ինքնաթիռը հրթիռ է արձակել Բիր էլ Աբեդ շրջանում գտնվող բնակելի շենքի ուղղությամբ՝ Աթյաբ Ֆարուջ ռեստորանի մոտ», – հայտնել են գործակալության զրուցակիցները։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տեղեկացնում է, որ իսրայելական անօդաչուները շարունակում են պտտվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում։
Լիբանանի ազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական ավիացիան ու հրետանին զանգվածային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին, հարվածների հետևանքով 6 մարդ է մահացել։