|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում գնդակոծել է պաղեստինցի արմատականների տասնյակ օբյեկտներ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ռազմական կառույցների, ահաբեկիչների, արձակման կայանքների, թունելների, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից՝ սպառնալիք ներկայացնելով այդտեղի (իսրայելական) զորքերի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածի ուղղությամբ վերսկսել է հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագրից հրաժարվելու պատճառով: