կարևոր
2071 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-26 12:52
Աշխարհ

Իսրայելի բանակը վերահսկում է Գազայի հատվածի 77%-ը

Իսրայելի բանակը վերահսկում է Գազայի հատվածի 77%-ը

Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իսրայելի բանակն այժմ վերահսկում է Գազայի հատվածի 77%-ը։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat պարբերականը։

«Տեղեկատվությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ Իսրայելի օկուպացիոն բանակը փաստացի վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի ընդհանուր աշխարհագրական տարածքի 77 տոկոսի նկատմամբ՝ թե՛ ցամաքային ներխուժումների, թե՛ բնակելի տարածքներում օկուպացիոն ուժերի տեղակայման, թե՛ հարկադիր վտարման քաղաքականության միջոցով», - նշվել է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ երկու ամսվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 950 երեխա։