|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Այս պահին Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցնում Գազային: Մանրամասները կհաջորդեն», - նշված է իսրայելական բանակի Twitter-ի էջում։
Ավելի ուշ բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ Է հասցնում զենքի արտադրության հետ կապված օբյեկտների:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք հրթիռի արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել քիմիական հումքի արտադրության օբյեկտին, ինչպես նաև զենքի արտադրության օբյեկտին, որը պատկանում էր «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը», - հայտնել է իսրայելական կողմը:
Զինվորականները նաև Գազայի հատվածից եկող «ահաբեկչական գործունեության» պատասխանատվությունը դրել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման վրա՝ նշելով, որ հենց «Համաս»-ն է ,վճարելու Իսրայելի անվտանգությունը խախտելու գինը»:
Վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտությունը սրվել է: Երկու կողմերից էլ կան զոհեր:

