|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիական պետական SANA գործակալությունը ուրբաթ՝ հոկտեմբերի 8-ին, հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Հոմսի շրջանում տեղակայված T-4 ռազմական օդանավակայանի վրա: Հարձակումը կատարվել է Ալ Թանաֆ շրջանի ուղղությամբ: Ընդգծվում է, որ հարվածը հետ է մղվել սիրիական ՀՕՊ-ի կողմից, որը որսացել է «հակառակորդի հրթիռների մեծ մասը»: Վիրավորվել է սիրիացի 6 զինվոր:
Ավելի վաղ Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը (SOHR) հայտնել էր, որ անհայտ անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի արևելյան Դեյր Էլ Զոր նահանգում գտնվող Աբու Քամալ քաղաքի` իրանամետ զինյալներին պատկանող ռազմական օբյեկտներին՝ սիրիա-իրաքյան սահմանին։