|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող ալ-Քիսուա բնակավայրի, ինչպես նաև Դարաայի և Կունեյտրայի նահանգների ռազմական հենակետերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը:
Միևնույն ժամանակ իսրայելական ցամաքային ուժերը մի քանի շրջաններում թիրախավորել են զորանոցներ։ Դամասկոսի բնակիչները հայտնել են, որ Դամասկոսի, Կունեյտրայի, Դարաայի և սիրիա-լիբանանյան սահմանի մոտակայքում լսվել են ցածր բարձրության վրա թռչող օդանավերի ձայներ, ինչպես նաև լսվել են մի քանի պայթյուններ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ իսրայելական օդուժն «ուժգին հարձակումներ է գործում Սիրիայի հարավում»՝ ընդգծելով, որ «սիրիական բանակի ցանկացած փորձ՝ կառուցելու և ընդլայնելու իր կարողությունները հարավային Սիրիայի տարածքներում, կդիմավորվի կրակով»: