Միասին կարող ենք
կարևոր
1459 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-20 16:17
Աշխարհ

Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին. ՊՆ

Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին. ՊՆ

Ռուսաստանի զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, խոցվել են նաև զինամթերքի պահեստներ, ինչպես նաև 154 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ: