Միասին կարող ենք
կարևոր
3892 դիտում, 16 ժամ առաջ - 2026-03-08 17:17
Աշխարհ

Միացյալ Արաբական Էմիրություններն առաջին հարվածն են հասցրել Իրանին. Իսրայելական ԶԼՄ-ներ

Միացյալ Արաբական Էմիրություններն առաջին հարվածն են հասցրել Իրանին. Իսրայելական ԶԼՄ-ներ

Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) առաջին հարվածն են հասցրել Իրանին։ Այդ մասին հաղորդում է Ynet-ը, ինչպես նաև իսրայելական Kan 11 հեռուստաալիքի ռազմական թղթակից Իտայ Բլումենտալը։

«Պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ ԱՄԷ-ն հարվածել է Իրանում գտնվող աղազրկման գործարանին», -X-ում գրել է լրագրողը՝ հղում անելով աղբյուրին։

Իսրայելի գնահատականի համաձայն, ինչպես մեջբերել է Ynet-ը, աղազրկման գործարանի վրա հարվածը պարզապես ազդանշան է Իրանին։ Ենթադրվում է, որ եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի հարվածել ԱՄԷ-ին, ԱՄԷ-ն կարող է միանալ նրա դեմ ռազմական արշավին, թեև՝ սահմանափակ ձևով։ Գրում է «Կոմերսանտը»։