|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարը Բրիտանիայի իշխանություններին խնդրել է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր ավիահարվածները. տեղեկացնում է Tasnim-ը՝ վկայակոչելով բրիտանական իրազեկ աղբյուրին:
Ըստ Middle East Eye-ի՝ հետախուզության ղեկավարին ուղեկցել է Էր Ռիադի ԱԳ նախարարը:
Անանուն մնալ ցանկացող աղբյուրը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների բոլոր խնդրանքներն անպատասխան են մնացել: Էր Ռիադի հետախուզության ղեկավարն իր բրիտանացի գործընկերներին ցույց է տվել Օմանի ծոցում լցանավերի հետ կապված հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյլաներ, սակայն այդ ամենը տպավորիչ չեն եղել բրիտանացիների համար: ըստ նույն աղբյուրի՝ դրանից հետո Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարը ուղևորվել է Իսրայել, որտեղ, հավանաբար, քարոզչամեքենան կգործադրի Իսրայելի ներկայացուցիչների և Իսրայել ժամանող ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: