|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՆԱՏՕ-ն Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններ չի իրականացնում, սակայն դաշինքը ուշադիր հետևում է այնտեղ ստեղծված իրավիճակին։ Այս մասին Բեռլին կատարած այցի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է The Associated Press-ը։
Ռյուտեի խոսքով՝ Հորմուզի նեղուցը ՆԱՏՕ-ի տարածքից դուրս է, սակայն դաշինքի անդամ երկրները սերտորեն համակարգում են իրենց գործողությունները՝ հետևելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Իհարկե, մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում։ ՆԱՏՕ-ի երկրները սերտորեն համակարգում են իրենց գործողությունները։ Գոյություն ունի ֆրանս-բրիտանական կարևոր նախաձեռնություն։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Լատվիան, Լիտվան և այլ պետություններ, ակտիվություն են ցուցաբերում։ Նրանք իրենց մարդկանց վտանգի չեն ենթարկում, սակայն, օրինակ, աջակցում են ականազերծման աշխատանքներին։ Այդ ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ», – ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում իրականացվող այս գործողությունները դաշինքի առաքելության մաս չեն կազմում։ «Դա ՆԱՏՕ-ի առաքելությունը չէ, սակայն մենք հետևում ենք իրավիճակին և հնարավորության սահմաններում աջակցում ենք», – հավելել է Ռյուտեն։