|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում դաշինքի երկրների ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։
«Մենք երկուսս էլ գիտենք, թե որքան կարևոր է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությունը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ռյուտեն արձագանքել է ֆոն դեր Լայենի խոսքերին՝ ընդգծելով երկու կազմակերպությունների միջև աշխատանքի հստակ բաժանումը։
ՆԱՏՕ-ն պատասխանատու է հրամանատարական կառույցների, կարողությունների և ստանդարտների համար, մինչդեռ ԵՄ-ն զբաղվում է արդյունաբերությամբ, ներդրումներով և կարգավորմամբ։ ԵՄ անդամ 27 պետություններից 23-ը ՆԱՏՕ-ի անդամ են։
«Մենք չենք կարող շարունակել նախկինի պես՝ չափից դուրս ապավինելով Միացյալ Նահանգներին։ Մեզ անհրաժեշտ է շատ ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի կազմում», – հայտարարել է Ռյուտեն՝ իրավիճակը բնութագրելով որպես աննախադեպ վերափոխում, որը պայմանավորված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությամբ։