Փոխարժեքներ
15 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 442.18 |
RUB | ⚊ | ₽ 4.7703 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.31 |
Երեքշաբթի Չեռնոգորիայի վարչապետ Միլոկո Սպայիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ երկիրը «ճիշտ ուղու վրա է» մինչև 2028 թվականը դաշինքի 28-րդ անդամը դառնալու համար։
Ֆոն դեր Լայենը գովաբանել է Չեռնոգորիայի «զարմանալի արագությունը» իր վերջին այցից ի վեր բանակցությունների չորս փուլերն ավարտելու հարցում և հայտարարել, որ այս տարի նախատեսվում է ավարտել ևս հինգ փուլ։
«Գիտեմ, որ դուք վճռականորեն տրամադրված եք հաջորդ տարի փակել բոլոր գլուխները և, ինչպես դուք ասացիք, «մինչև 2028 թվականը դառնալ 28-րդ անդամը»։ Դա հավակնոտ է, բայց մեզ դուր են գալիս հավակնությունները։ Եվ մենք գիտենք, որ Չեռնոգորիան կարող է դրան հասնել, եթե նպատակասլաց և միասնական մնա»,- նշել է նա։
Ֆոն դեր Լայենը նշել է նաև Չեռնոգորիայի հանձնառությունը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը, դրանց թվում՝ Ուկրաինայում ԵՄ ուսումնական առաքելությանը մասնակցելուն։
Նա ընդգծել է ԵՄ Արևմտյան Բալկանների գործողությունների ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացը՝ հայտարարելով 8 միլիոն եվրոյի աջակցության մասին և նշելով, որ Չեռնոգորիան կարող է ստանալ ավելի քան 380 միլիոն եվրո, եթե շարունակի իր բարեփոխումները։
Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունել է նաև Չեռնոգորիայի անդամակցությունը Միասնական եվրովճարային գոտուն (SEPA) և հաստատել, որ ԵՄ-ի և Չեռնոգորիայի միջև ռոումինգի վճարները կվերացվեն հաջորդ տարի։