|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանը թույլ չի տա անկարգություններ հրահրել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, միևնույն ժամանակ չի ձգտում առճակատման և լարվածության էսկալացիայի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` նշելով, որ այդ տարածաշրջանը խաղերի վայր չէ. հայտնում է РИА Новости-ն:
Իրանի նախագահի խոսքով` Հորմուզի նեղուցը կատակների և «միջազգային նորմերի հետ խաղերի» վայր չէ:
Խոսելով բրիտանական նավի ձերբակալության մասին` Ռոհանին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իրականացրել է այդ գործողությունը շատ պրոֆեսիոնալ կերպով: