Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը, այնտեղ ներառելով 5 ֆիզիկական և 15 իրավաբանական անձանց. հաղորդում է ТАСС գործակալությունը։
Ըստ ԱՄՆ Ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների տակ հայտնված իրանցիները կապված են իրանական իսլամական հեղափոխության պահապանների Ալ-Քուդս կորպուսի հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշում է, որ այդ անձինք սերտորեն կապված են «Քաթաիբ Հեսբոլլահ» և «Ասաիբ Ահլ ալ-Հաքք» խմբավորումների ներկայացուցիչների հետ և զենք են մատակարարում այդ կառույցներին, իսկ Իրանն օգտագործում է այդ ցանցը ահաբեկչական խմբավորումներին զինելու համար։
Նշենք նաև, որ օրերս բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ և՛ ԱՄՆ-ից, և՛ աշխարհի այլ ծայրերից, հանդես էին եկել կոչով՝ չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները պայմանավորված ահագնացող կորոնավիրուսով։