կարևոր
3529 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-30 18:23
Հասարակություն

Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ․Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան․Շարմազանով

Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ․Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան․Շարմազանով

Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։

«Աշխարհը փոխվում է։

Փոխվում է Երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված, իսկ այնուհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւափոխված աշխարհակարգը։

Քիչ առաջ տեղի ունեցավ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի ՌԴ-ին միանալու պայմանագրերի ստորագրումը։

Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։

Հնարավոր է այն տեղափոխվի նաեւ մեր տարածաշրջան։

Նման պայմաններում հուզական հակառուսական հայտարարությունները մեզ օգուտ չեն տալու։

Ակնհայտ է՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն այսօր մնացել է ռուս խաղաղապահը։

102-րդ ռազմաբազան էլ եղել եւ մնում է թուրքական էքսպանսիան կանխելու հիմնական խոչընդոտը։

Այս ամենը գալիս է հուշելու,որ Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում այս հակամարտությունում Ռուսաստանի անհաջողությունը։

Իսկ եթե պոպուլիստների ու հակառուսականության քարոզիչների փոխարեն ունենայինք նորմալ իշխանություն,ապա կարելի էր ինքնորոշման իրավունքի հաղթարշավը հետխորհրդային տարածքում օգտագործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։

Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ամենախորը եւ ամուր հիմքերն ունի, որից նիկոլականները վաղուց հրաժարվել են»,-գրել է նա։