|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օուեն-Էտո'Օ. հարձակման այս դուետն են ուզում տեսնել Մախաչկալայի «Անժիի» սեփականատերերը, որը, անկասկած, Ռուսաստանում կլինի լավագույնը:
Ըստ ռուսական մամուլի` դաղստանյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարության հետ և հարձակվողի համար պատրաստվում են առաջարկել 4 մլն եվրո:
Մասնագետները բարձր են գնահատում Օուենի հայտնվելը ռուսական Պրեմիեր լիգայում, քանի որ նա արդեն 3 տարի է` չի կարողանում ամրապնդվել անգլիական ակումբի մեկնարկային կազմում:
Տեղափոխվելով «Անժի»` Օուենը կունենա մշտական խաղային պրակտիկա և, ամենակարևորը, կվաստակի ավելի շատ, քան «Յունայթեդում»: