|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և այն ուղարկել դատարան։
Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Ավանեսյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Իր հերթին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է աշխատանքի ընդունել կամ այլ եղանակով կաշառք տրամադրել, ինչն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ևս չորս անձի նկատմամբ»։