|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ քրեական դատավարության ժամանակ խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Պաշտպանական կողմի ելույթից, այդ թվում Վարդանյանի եզրափակիչ խոսքից հետո, նախագահող դատավոր Զեյնալ Ագաևը հարցրել է դատավարության կողմերին (մեղադրանքի և պաշտպանության կողմերին), թե արդյոք նրանք մտադիր են դատավարությունից հետո ներկայացնել դատարանի վերջնական որոշման նախնական տարբերակը։
Կողմերը հայտարարել են, որ չեն ներկայացնի «վերջնական դատավճռի» նախագիծ։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է «դատավարության»ավարտի մասին։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական «դատավճիռը»։