կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-24 12:09
Աշխարհ

Մենք մտնում ենք Իրանի դեմ պшտերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար

Մենք մտնում ենք Իրանի դեմ պшտերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար

Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել դրա ռազմական գործարանների գրեթե 100 տոկոսը և հողին հավասարեցրել նրա միջուկային ծրագիրը:

Մենք այժմ մտնում ենք վերջնախաղի փուլ: Արշալույսին սկսվում է տնտեսական «D օրը»՝ երբևէ հակառակորդի դեմ սանձազերծված ամենամեծ ֆինանսական հարձակումը:

Իրանը գոյատևել է՝ շորթումը ներկայացնելով որպես անվտանգության երաշխիքներ: Նախագահ Թրամփի օրոք այդ դարաշրջանն ավարտվել է: Եվ նրանք, ովքեր վախենում են Թեհրանին հակառակվելու վտանգից, չպետք է թերագնահատեն Վաշինգտոնին փորձության ենթարկելու գինը:

Նախագահը պայմաններ է ստեղծել՝ գործի դնելու յուրաքանչյուր գերատեսչություն, յուրաքանչյուր լիազորություն և գործողություն, որոնց մասին շատերը կարծում էին, թե երբեք չենք դիմի: Մեր նպատակն է կտրել բոլոր տնտեսական կենսական թելերը, որոնք սնուցում են բռնապետական ​​վարչակարգը, մինչև Թեհրանը մնա միայնակ»,- գրել է Սքոթ Բեսենթը։