Միասին կարող ենք
կարևոր
970 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 19:53
Աշխարհ

Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պшտերազմի. Լուկաշենկո

Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պшտերազմի. Լուկաշենկո

Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պատերազմի: Այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է Belta-ն:

«Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել: Մենք պատրաստվում ենք պատերազմի: Դրա համար ենք մենք Զինված ուժեր ստեղծել, դրա համար ենք նրանց պահում, դրա համար է ժողովուրդը գումար հատկացնում մեզ ու ձեզ պահելու համար:

Եվ այս լսարանում մարդիկ պետք է հասկանան՝ մենք բացարձակապես դեմ ենք պատերազմին: Հատկապես մեր սպաները, մեր զինվորները, Զինված ուժերը: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է պատերազմը: Մենք պատերազմ չենք ուզում, բայց բանակը հենց դրա համար է նախատեսված: Եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի մեզ հետ խոսել և նայել մեզ զենքի նշանառության տակից, մենք կպատասխանենք: Դրան էլ պատրաստվում ենք»,- հայտարարել է նա։