|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսը և ԵՄ-ն էականորեն առաջ են անցել հարաբերությունների զարգացման մեջ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին ժամանակաշրջանը վկայում է այն մասին, որ մենք էականորեն առաջ ենք անցել Բելառուս-ԵՄ հարաբերություններում»,- ասել է Լուկաշենկոն Բյուջեի և կադրային ռեսուրսների հարցերով եվրոպացի հանձնակատար Գյունտեր Էթինգերի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն միաժամանակ նշել է, որ որոշակի խնդիրներ կան և, հավանաբար, կլինեն, սակայն վերջին ժամանակահատվածը ցույց տվեց, որ բոլոր խնդիրները լուծման ենթակա են: