կարևոր
1477 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-08 21:52
Քաղաքական

Թվում է՝ Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու միտմանը․ Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նշանակման մասին

Թվում է՝ Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու միտմանը․ Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նշանակման մասին

Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովանը՝ խոսելով Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոն ստանալու մասին։
«Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին, հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր սադրիչ հայտարարություններով: Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք է հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում Վերմախտի զորքերի պարտության համար, ինչպես նաև պնդել է, որ նացիստական ​​Գերմանիայի պարտությունը խափանել է Հիտլերի՝ իբր անկախ «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագրերը:

Անցյալ տարվա մայիսին Երևանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանին ուղղված բաց նամակում, ինչպես նաև բարձր մակարդակի շփումների ժամանակ, մենք հայկական կողմին փոխանցել ենք մեր համատեղ Հաղթանակի հիշատակի նման խեղաթյուրման կատեգորիկ անթույլատրելիությունը։

Ի պատասխան մեզ ասացին, որ սա, ենթադրաբար, «անձնական կարծիք» է և չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Մինչդեռ, ՀՀ պետական ​​մարմինները հրապարակայնորեն չեն արձագանքել այս հնչեղ հայտարարություններին։ Եվ Ա. Հովհաննիսյանի նշանակումը ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ենթադրում է, որ նման «կարծիքները» այժմ բարձր են գնահատվում ՀՀ իշխանությունների կողմից։

Թվում է, թե Երևանը, ձգտելով միանալ «լուսավորյալ» Եվրոպային, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը, ինչը անհարմար է արևմտյանների համար»,-նշել է նա։