|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու` Հայաստանի իշխանությունների ծրագրերը ցույց են տալիս Եվրոպական Միության (ԵՄ) և Կիևի հետ Երևանի մերձեցման հետևանքով առաջացած բարոյական անկումը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վետերանը կհարցաքննվի քաղաքական կուսակցության կողմնակիցի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեգործական նվիրատվությունների արգելքը ենթադրաբար խախտելու համար։
«Դժվար կլինի գտնել ավելի պատկերավոր ապացույցներ այն բարոյական և հոգևոր անկման, որին հանգեցնում է ժամանակակից, անդեմ, բարոյապես աղքատ Եվրոպայի հետ մերձեցումը և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրացումը», - Զախարովան ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։