|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանի մահվան կապակցությամբ։
«Լաչին Ստեփանյանը 16 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նրա մարտական ուղին անցել է Կովկասից մինչև Եվրոպա, իսկ պատերազմից հետո նա ծառայել է Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։
Ստեփանյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար» և «Բուդապեշտի գրավման համար» մեդալներով։
Նա դեռ ռազմաճակատում սկսել էր բանաստեղծություններ գրել։ 2025 թվականին Երևանում տեղի էր ունեցել նրա ստեղծագործությունների «Իմ ժամանակը, իմ Հաղթանակը» ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Լաչին Ստեփանյանի հարազատներին և մտերիմներին»,- գրված է ուղերձում։