|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ցավակցական ուղերձը Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ.
«ՀՀ դատախազության համակարգը խորապես վշտացած է անվանի գիտնական, Հայաստանի Հանրապետության դատախազական համակարգի կայացման և զարգացման մեջ նշանակալի ավանդ թողած Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ:
Արտավազդ Գևորգյանն իր բազմաբեղուն գործունեությամբ մեծ հետք է թողել Խորհրդային Հայաստանի արդարադատության համակարգում, եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կայացման ակունքներում, հանդիսացել իր ժամանակի ազնիվ և նվիրյալ, պետական մտածողությամբ օժտված պաշտոնյաներից մեկը՝ հսկայական վաստակ թողնելով պետականաշինության գործում:
Անձամբ իմ և դատախազության ողջ համակարգի անունից ցավակցություններս եմ հայտնում մեծանուն իրավաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: