|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Իր բարձր վարպետության եւ դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ խոր հետք թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»: