Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Մեծ հայրենական վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե Հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ ինչքան գումար է նախատեսված տալ նրանց. ըստ yetkir.am-ի` տեղեկացնում է ria.ru-ն:
Նախագահը հիշեցրել է, որ, սովորաբար, այդ տոնի կապակցությամբ միանվագ վճարումները վետերաններին 10 հազարական ռուբլին են, թիկունքի աշխատողներինը` 5 հազարական: Սակայն, քանի որ Հաղթանակի 75-ամյակն է նշվելու, վետերանները կստանան 75 հազարական, իսկ թիկունքի աշխատողները` 50 հազարական ռուբլի:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ տոնակատարության միջոցառումների թվում կլինեն վետերաններին աջակցելու ծրագրեր:
ՌԴ նախագահը Սանկտ Պետեբուրգում է` Լենինգրադի շրջափակման բեկման օրվան 77-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: