|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 26-ին Էջմածնի մի բնակիչ Վաղարշապատի ոստիկանության բաժին հաղորդում է տվել, որ մի կին երեխայի հետ իր տաքսին է նստել, պատվիրել` տանել Արգավանդ գյուղ:
Սակայն ճանապարհին ուղևորուհին մտափոխվել է, Թայրով գյուղում խնդրել է, կանգնեցնել մեքենան` չարաշահելով վարորդի վստահությունն ուղեվարձը ստանալու և ռուսական ռուբլին դրամի փոխանակելու պատրվակով, կինը երկուական 5000 ռուբլի հուշանվեր փող է տվել և փոխարենը ստացել 65 հազար դրամ և երեխայի հետ հեռացել:
Վարորդը հետո էր պարզել, որ փողը հուշանվեր է և ոստկանություն էր դիմել:
Համապատասխան հարցումներից և որոնումներից հետո սեպտեմբերի 26-ին նշված խարդախությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Էջմիածնի բնակչուհի Նելլի Ն.-ն: Հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է: