|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայտնի ռուս երգիչ Օլեգ Գազմանովը խարդախների զոհ է դարձել. նրանից խաբեությամբ կորզել են ավելի քան 700 հազար ռուբլի (մոտ 23 հազար դոլար). հայտնում է Дни.ру-ն: Այդ գումարը, իբր, պետք է ծախսվեր Գազմանովի համերգային շրջագայության համար թռիչքների կազմակերպման վրա։
Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս 2010 թվականին, սակայն միայն հիմա` գործի ավարտից հետո է հայտնի դարձել դրա մասին։ Գործով գլխավոր մեղադրյալը 59-ամյա գործարար Յուրի Շումակովն է: Նա ներկայացել է որպես մոսկովյան ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչ ու Գազմանովի տնօրենին առաջարկել ինքնաթիռ վարձել երգչի` Կիեւ, Ուֆա եւ Սիմֆերոպոլ թռիչքների համար`գնահատելով այդ ծաայությունները 717 հազար ռուբլի։