|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գագիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. փետրվարին նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գագիկ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: