|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը: Ըստ աբյուրի՝ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Ֆրանսիայի նախագահը կրկնել է ադրբեջանցի գործընկերոջն ուղղված իր կոչը՝ վերադառնալ հրադադարին և ուժերը պահել իրենց սկզբնական դիրքերում։ Վերջին օրերի բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Նա նաև հիշեցրել է իր պահանջը՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
Մակրոնը նաև տեղեկացրել է Ալիևին ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ բանակցություններին նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։