|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Բլինկենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա շփմանը «կողմերի համար ձեռնտու ցանկացած ձևաչափով»:
«Պետքարտուղարը հատուկ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին Ադրբեջանի կատարմանը՝ խստորեն խորհուրդ տալով ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին», - ասվում է հայտարարության մեջ:
Բլինկենը կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ ընդհանուր նպատակների իրականացման գործում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կազմակերպչական աջակցություն ցուցաբերել COP29 համաժողովի հաջող անցկացման համար։
Բլինկենը նաև կոչ է արել «թարմացնել և ամրապնդել» երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։