|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ քննարկումներին և շեշտել Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը։
Բլինքենը նաև շեշտել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։
«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն դեպի տևական և արժանապատիվ խաղաղություն տանող բանակցությունների դրական առաջընթացը», - նշված է հաղորդագրությունում։