կարևոր
2854 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-21 11:38
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան: 

Ինչպես տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջը, Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ, իսկ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Ըստ հաղորդագրության՝ Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ:

«Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը:

Կոլոմինան նաեւ ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։