|
Փոխարժեքներ
18 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանում պատերազմի վերսկսման հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Axios-ը, այդ հարցը ԱՄՆ Դոնալդ Թրամփը պատրաստվում է քննարկել ազգային անվտանգության թիմի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ զիջումների հասնելու նպատակով։
Միևնույն ժամանակ Իսրայելում Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը վերածվել է ռազմական օդակայանի՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռների մեծ քանակի պատճառով, կարծում է երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Շմուել Զաքայը։
Ստեղծված իրավիճակն արդեն խանգարում է Իսրայելի քաղաքացիական ավիացիային և կարող է հանգեցնել կոմերցիոն թռիչքների գների աճի։ Վարչության ղեկավարը նշել է, որ երկրի տրանսպորտի նախարարությանը չեն թողնում կատարել իր պարտականությունները․ Իսրայելը փաստացի զրկվել է միջազգային օդանավակայանից։