|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի Դաշնությունը «ահաբեկչության հովանավորների» ցուցակում ներառելու հնարավորությունը։
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք փաստերը։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք օրենքը»,- ասել է Փրայսը:
Ըստ վարչակազմից անանուն աղբյուրի` Ռուսաստանին ցուցակում ընդգրկելու հնարավորությունը դիտվում է որպես «Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու գործիք» Ուկրաինայում պատերազմի համար:
Ցուցակում ներկայումս ընդգրկված են Հյուսիսային Կորեան, Իրանը և Սուդանը։