|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վաշինգտոնը դիտարկում է ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Wall Street Journal-ին։
«Վաշինգտոնը դիտարկում է ամերիկյան զորքը Սիրիայից ամբողջությամբ դուրս բերելու հնարավորությունը, քանի որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական աշխարհազորին երկրի հյուսիս-արևելքի նկատմամբ վերահսկողությունից զրկելու վերաբերյալ», – պարբերականին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվում։
Ինչպես նշում է Wall Street Journal-ը, այս քայլը վերջ կդնի ԱՄՆ գործողությանը Սիրիայում, որը սկսվել էր 2014 թվականին։ Պարբերականի տվյալներով` երկրում մոտ 1000 ամերիկացի զինվորական է գտնվում, որոնք ցրված են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարբեր օբյեկտներում։ Հաղորդվում է, որ եթե «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ամբողջությամբ լուծարվեն, ամերիկացի պաշտոնյաները որևէ պատճառ չեն տեսնում ամերիկյան զորքը Սիրիայում պահելու համար։