|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ զինծառայողները ազատագրել են Դոնբասի հարավ-արևմուտքում գտնվող ամենամեծ բնակավայրը՝ Կուրախովո քաղաքը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում Հարավային զորախմբի ստորաբաժանումներն ամբողջությամբ ազատագրել են Կուրախովո քաղաքը», - հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Այն Դոնբասի հարավ-արևմուտքում գտնվող ամենամեծ բնակավայրն է, որը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էր։ Այն գտնվում է Դոնեցկից 46 կմ հեռավորության վրա։ 2022 թվականի դրությամբ այնտեղ բնակվում էր 18,2 հազար մարդ։ Հիմնական օբյեկտը Կուրախովսկայա ՋԷԿ-ն է՝ 1527 ՄՎտ հզորությամբ, որը Կիևն ապամոնտաժեց 2024 թվականի գարնանը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։