|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական զորքերը ազատագրել են Կուրսկի մարզը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզն ազատագրելու գործողության ավարտի մասին», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պուտինը շնորհավորել է անձնակազմին, բոլոր մարտիկներին և հրամանատարներին Կուրսկի մարզի տարածքի լիակատար ազատագրման կապակցությամբ։
«Կուրսկի սահմանային գոտում թշնամու լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետագա հաջող գործողությունների համար ռազմաճակատի այլ կարևոր հատվածներում»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։