|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հյուսիս» խմբավորումը Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հարձակողական գործողությունների ընթացքում Կուրսկի մարզի 9 բնակավայրի շրջաններում խոցվել է ուկրաինական 12 բրիգադի կազմավորում, ինչպես նաև հետ է մղվել հակառակորդի 2 գրոհ», - ասված է գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ ավիացիան և հրետանին հակառակորդի կենդանի ուժ և տեխնիկա են խոցել Կուրսկի մարզի 16, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 7 բնակավայրի շրջանում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։