|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսական զորքերը շարունակում են նախապատրաստվել Սլոբոժանսկի ուղղությամբ հարձակմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է նախապատրաստվել հարձակման, ուսումնասիրում է առաջխաղացման հնարավոր ուղիները, Ռուսաստանի Դաշնության տարածքից սպառազինություն և ռազմական տեխնիկա, այլ նյութեր մատակարարելու հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խարկովի ուղղությամբ ակտիվ գործողություններ չեն իրականացվել: Գնդակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ Տերնիի, Լոզովայա, Պրոտոպոպովկա, Ռուդնևո, Սոկոլովկա և այլ բնակավայրերի տարածքներում։
«Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացնում է գրավյալ գծերի և մատակարարման ուղիների պահպանման վրա՝ պայմաններ ստեղծելով հետագա հարձակման համար։ Նա գնդակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքը Դովգենկոե, Վերնոպոլիե, Գրուշուվախա և Բոլշայա Կամիշևախա բնակավայրերի տարածքներում։ Եղել է հարձակման փորձ, հակառակորդը հաջողություն չի ունեցել, նահանջել է նախկինում գրաված դիրքերը», - նշել է ուկրաինական ԳՇ-ն: