Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կոնդրաշովկա բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ-ն նախօրեին հայտարարել էր Ստրոևկան վերահսկողության տակ վերցնելու մասին։
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Խարկովի մարզի Ստրոյովկա և Կոնդրաշովկա բնակավայրերը»,-ասվում է մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածի համար գերատեսչության ամփոփագրում:
Ինչպես նաև մեկ շաբաթվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների, տարածքային պաշտպանության հինգ բրիգադների, ազգային գվարդիայի երկու բրիգադների և Ուկրաինայի սահմանապահ ծառայության սահմանապահ ջոկատի կենդանի ուժը և տեխնիկան:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։