|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանը Բելգորոդի շրջանի տարածքից 76-րդ օդային հարձակման դիվիզիայի երկու գումարտակային մարտավարական խումբ է ուղարկել դեպի ուկրաինական Իզյում քաղաքը։ Այս մասին ապրիլի 27-ին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական 1-ին տանկային բանակի, Արևմտյան ռազմական օկրուգի 20-րդ, 35-րդ համազորային բանակի ու Արևելյան ռազմական օկրուգի 68-րդ բանակային կորպուսի և օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները հարձակվողական գործողություններ են անցկացնում Բարվենկովոյի ուղղությամբ:
«Հակառակորդը գրավել է Բոլշայա Կամիշևախա բնակավայրի հյուսիսարևելյան ծայրամասերը, ինչպես նաև վերահսկողության տակ է վերցրել Զավոդի բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բելգորոդի շրջանի բնակավայրերի տարածքներում ՌԴ-ն տեղակայել է «Իսկանդեր-Մ»-ի երկու հրթիռային դիվիզիոն: