|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական զորքերը կենտրոնացնում են ուժերը և պատրաստվում գրոհել Իզյումի և Դոնեցկի ուղղություններով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Ռուսների ամենամեծ ակտիվությունը նկատվում է Սլոբոժանսկի և Դոնեցկի ուղղություններում։ Միևնույն ժամանակ, մեծ է Ուկրաինայի ամբողջ տարածքով հրթիռային հարվածներ հասցնելու հավանականությունը։
«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը կանխելու համար հակառակորդը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Բելգորոդի մարզում, կենտրոնացրել է մինչև 19 գումարտակային մարտավարական խմբեր», - նշում է Ուկրաինայի ԶՈւ-ն: