|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական զորքերը փորձում են հարձակվել Կիևի վրա. ուրբաթ՝ փետրվարի 25-ին, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Այժմ հակառակորդը, արժանի հակահարված ստանալով Չեռնիգովի պաշտպաններից, փորձում է շրջանցել քաղաքը և հարձակվել մայրաքաղաքի վրա։ Նույն նպատակով, անկախ կորուստներից, հակառակորդը շտապում է Կոզելեց-Բրովարի և Կոնոտոպ-Նիժին-Կիև ուղղությամբ, Կոնոտոպ քաղաքն ընկել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Բիլուս գետի երկայնքով ուկրաինական ստորաբաժանումները կանգնեցրել են հակառակորդին։
Խարկովի և Վալույկովի շրջաններում պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են պաշտպանական մարտեր վարել, կանգնեցրել են հակառակորդին և ամրացել որոշակի գծով։