Միասին կարող ենք
կարևոր
1027 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-17 15:42
Հասարակություն

Ուկրաինայի ԶՈւ-ն Բրյանսկի մոտ հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա. զոհ կա

Ուկրաինայի ԶՈւ-ն Բրյանսկի մոտ հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա. զոհ կա

Ուկրաինայի զինուժը Բրյանսկի մոտակայքում հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա, հարձակման հետևանքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։

«Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ով գրոհել է Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Նպատակաուղղված հարվածի հետևանքով մահացել է մի կին, որն ուղեկցում էր թիմին», – տելեգրամյան ալիքում գրել է Կովալչուկը։

Նա նշել է, որ ֆուտբոլիստները հանգստանալու նպատակով մեկնում էին Գելենջիկ։

Ուկրաինական հարվածից 6 մարդ է տուժել, որոնցից 4-ը անչափահաս են։

Բոլոր տուժածներն արագ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Մյուս ուղևորները շուտով կվերադառնան տուն։