|
Փոխարժեքներ
01 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարը հարձակվել է Բելգորոդի շրջանի Յասնիե Զորի գյուղում գտնվող ձեռնարկության վրա, կա տուժած։ Այս մասին հայտնել են Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբից:
«Բելգորոդի շրջանի Յասնիե Զորի գյուղում Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ն պայթել է ձեռնարկության տարածքում: Ականապայթյունային վնասվածք և ոտքի բեկորային թեթև վիրավորումներ ստացած տղամարդն ինքնուրույն դիմել է Օկտյաբրսկայա շրջանային հիվանդանոց», - ասված է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքի հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նա բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում: