|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի և Բելգորոդի մարզերում սահմանը ճեղքելու չորս փորձ են ձեռնարկել, 15 հարձակում և մարտով հետախուզություն՝ չնայած հրադադարի ռեժիմի հայտարարմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում նշել են, որ մարտական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ստորաբաժանումները կատարել են 1455 հրետակոծություն, ռուսական բանակը դրան հայելային է արձագանքում։
«Չնայած հրադադարի ռեժիմի հռչակմանը, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները չեն դադարեցրել ռազմական գործողությունները ռուսական զորքերի դեմ»,-ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։