կարևոր
1096 դիտում, 56 րոպե առաջ - 2026-08-11 21:13
Աշխարհ

ԱՄՆ զինուժը կրակ է բացել Իրանի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավի ուղղությամբ

ԱՄՆ զինուժը կրակ է բացել Իրանի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավի ուղղությամբ

Ամերիկացի զինվորականները կրակ են բացել պանամական դրոշով նավի ուղղությամբ, որը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։

Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռը կրակ է բացել այն բանից հետո, երբ նավի անձնակազմը անտեսել է մի քանի նախազգուշացում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնյան նշել է, որ հարձակումից հետո նավը, հավանաբար, փորձել է անձնակազմին տեղափոխել մեկ այլ քաղաքացիական նավ։

Օգոստոսի 11-ին բրիտանական Vanguard խումբը և ծովային անվտանգության ոլորտում գործող աղբյուրը հայտնել են, որ պանամական դրոշով Vela Nova բեռնատար նավը Օմանի ծոցում հրթիռային հարձակման է ենթարկվել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների կառավարման կենտրոնը հաստատել է առևտրային նավի և ռազմական ուժերի մասնակցությամբ միջադեպը։