|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք հավանական է մոտ ապագայում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂՀ-ում, ինչի մասին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում մամուլում, պատասխանեց. «ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտություն չկա: Խաղաղապահ զորքն արդեն իսկ տեղակայված է, և դա ԼՂՀ ՊԲ-ն է: Այսօրվա իրավիճակում ես չեմ էլ ուզում, որ խաղաղապահներ լինեն այնտեղ, որովհետև դա այլ իրավիճակ է, որի անհրաժեշտությունը մենք առայժմ չունենք»: